Կարևոր իրադարձություններ

38 տարվա մեջ առաջին անգամ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Թուրքիա. թուրքական լրատվակայքի անդրադարձը

16 Օգոստոս, 2017 14:49
38 տարվա մեջ առաջին անգամ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Թուրքիա. թուրքական լրատվակայքի անդրադարձը

Թուրքական «Haber7.com» լրատվակայքն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ  Մուհամեդ Բաքըրիի՝ Թուրքիա կատարած այցին:

Այցի առաջին օրը՝ օգոստոսի 15-ին, իրանցի պաշտոնյան հանիպել էր Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ:

Աղբյուրը նշում է, որ այդ այցը չափազանց կարևոր էր, քանզի 38 տարվա մեջ առաջին անգամ Իրանի զինուժի գլխավոր շտաբի պետն այց է կատարում Թուրքիա:

Ըստ լրատվամիջոցի՝ ստեղծված պայմաններում երկու երկրները մի շարք հարցերում համակարծիք են: Մասնավորապես թե Իրանը, թե Թուրքիան դեմ են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի անցկացմանը: Ինչը նաև ընդգծել էին երկու նախագահներն անցած տարի ունեցած հանդիպաման ժամանակ:

Բացի դրանից երկու երկրներն իրենց տարածքում պայքարում են քրդական ուժերի դեմ. Թուրքիան «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK), իսկ Իրանը՝ «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) կուսակցության ուժերի դեմ: Այդ նպատակով երկու երկրները սահմանային անցակետերում և հետախուզական հարցերում ակտիվ համագործակցության մեջ են:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին