Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը

16 Օգոստոս, 2017 11:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն կերպ փորձել պահպանել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը: Ria Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապաետության նախագահ Հասան Ռուհանին երեկ հայտարարել էր, որ եթե Միացյալ Նահանգները շարունակի ընդլայնել պատժամիջոցները, Իրանը հաշված ժամերի ընթացքում կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրից:

«Վերջին ամիսներին աշխարհն ականատես եղավ, որ Միացյալ Նահանգները ի հավելում գործողությունների համատեղ համապարփակ պլանին առնչվող խոստումների մշտական ու կրկնվող խախտման, անտեսել է մի քանի այլ գլոբալ համաձայնագրեր և ցույց տվել իր դաշնակիցներին, որ ԱՄՆ-ը չի հանդիսանում ո՛չ լավ գործընկերր, ո՛չ հուսալի կողմ բանակցություններում»,- ասել է Ռոհանին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին