Կարևոր իրադարձություններ

Հույս ունենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները. Հոգլանդ

16 Օգոստոս, 2017 10:54
Հույս ունենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները. Հոգլանդ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

«Հույս ունենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները»,- նշել է նա:

Հոգլանդի խոսքով` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում 2 երկրների նախագահների հանդիպման կազմակերպման մասին տեղեկություն չկա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին