Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Հայկական ժամանակ». Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞. Վարչապետը լուրջ հիմքեր ստացավ

16 Օգոստոս, 2017 10:11
«Հայկական ժամանակ». Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞. Վարչապետը լուրջ հիմքեր ստացավ

Խոսրովի արգելոցի տարածքում և Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհները, բացի  բնապահպանական հետևանքներից, քաղաքական հետևանքներ նույնպես կունենան:

Իրավիճակի քաղաքական կոմպոնենտը լավ պատկերացնելու համար պետք է հիշենք, թե ինչ պայմաններում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նախարար նշանակվել և այս ընթացքում քանի անգամ է մամուլում շոշափվել վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների անհարթ հարաբերությունների թեման:

Արծվիկ Մինասյանը այդ պորտֆելը, մասնավորապես, ստացավ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան գործընկերության հուշագրի շրջանակներում և ի սկզբանե թիրախավորվեց վարչապետի կողմից: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման փուլում Կարեն Կարապետյանն, ըստ մամուլի հրապարակումներին, փորձում էր դաշնակցական նախարարներին, ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին և Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին փոխարինել ավելի երիտասարդ կադրերով: Արծվիկ Մինասյանի դեպքում էական էր նաև այն հանգամանքը, որ նա տնտեսագետ է, հեռու բնապահպանության ոլորտից:

Կառավարության առաջիկա նիստերի ժամանակ մենք, իհարկե, դեռ կլսենք թեմայի շուրջ վարչապետի և Մինասյանի երկխոսությունը, որը պետք է շատ հետաքրքրիր և դիտարժան լինել:

Մինասյանի ձախողումը կարող է նորից բորբոքել նրան փոխելու՝ Կարեն Կարապետյանի ցանկությունը: Այս անգամ վարչապետը շատ լուրջ հիմքեր ունի դրա համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին