Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    569
    577

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Աշնանային քաղաքական սեզոնին ընդառաջ Մոսկվան վերախմբավորում է ուժերը տարածաշրջանում». «Առավոտ»

15 Օգոստոս, 2017 10:40
«Աշնանային քաղաքական սեզոնին ընդառաջ Մոսկվան վերախմբավորում է ուժերը տարածաշրջանում». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ» օրաթերթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Ստորև ներկայացնում ենք հոդվածից մեկ հատված.


«Աշնանային քաղաքական սեզոնին ըն­դառաջ Մոսկվան վերախմբավորում է ու­ժերը տարածաշրջանում: Նրա վերջին ամիսների քաղաքական հաշվեկշռում շատ մեծ «անցք» է բացվել, եւ ակնառու են բոլոր միտումները, որ այն ոչ թե կփակվի, այլ ընդհակառակը՝ կընդլայնվի եւ կխորանա: Մինչդեռ, ինչպես «երազում էր» քաղաքական գործիչների, քաղաքա­կան եւ տնտեսական փորձագետների մի ողջ բանակ, պետք է ընդլայնվեին եւ խո­րանային ոչ թե ռուսական քաղաքակա­նության՝ այդ բացված «անցքերը», այլ հարաբերությունները մեր «ռազմավարա­կան դաշնակցի» հետ «ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում»: Սակայն, ինչպես տեսնում ենք, իրողությունները քիչ այլ են, ավելի ճիշտ՝ դրա ուղիղ հակառակը:


Մոսկվայի քաղաքականության լծակներն օգոստոսի սկզբից ուղղակի հայտնվեցին օրենքից դուրս՝ ռազմական, տնտեսական, ռազմատեխնիկական, դիվանագիտական, իսկ համբավը, որպես միջազգային հա­րաբերությունների սուբյեկտի՝ «հատել է զրոն» եւ արտահայտվում է բացասական նիշերով:


Այն ողջ զործիքակազմը, որը Մոսկվան գործադրեց եւ ազդեց Հայաստանի՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշման վրա, էապես կորցրել է իր նշանակությունը: Էներգետիկ լծակը չի աշխատում, քանզի Իրանը մեր կողքին է եւ բաց տեքստով է առաջարկում էներգետիկ միջանցք ապա­հովել դեպի Վրաստան եւ Եվրոպա, եւ Հայաստանն, ըստ էության, միայն պետք է ուրախ լինի, երբ Գազպրոմն ուղղակի լքի մեր երկիրը: Արտագնա աշխատողնե­րին Ռուսաստանից վռնդելու սպառնալիքը նույնպես չի աշխատում, քանզի պատժա­միջոցների եւ անտաղանդ կառավարման պատճառով փլուզվող տնտեսությունն ինքն է վանում նրանց եւ վերադարձնում տուն: Հայաստանում ներքին իրավիճակն ապակայունացնելու լծակը նույնպես աոաջվանը չէ, քանզի իշխանությունից ավելի ռուսամետ ընդդիմության գոյու­թյունն ուղղակի կդիտարկվի որպես թյու­րիմացություն եւ կրկես: Չնայած, պետք չէ բացառել, որ Մոսկվան կխրախուսի տար­բեր կեղծ-արմատական խմբակներին, որոնք կփորձեն խաղալ հասարակության դժգոհության վրա: Աոաջվանը չէ նաեւ «հայ-ոուսական դարավոր բարեկամու­թյուն» թեմայով դիցաբանության եւ բա­նահյուսության ընկալումը, հատկապես անցյալ տարվա Ապրիլյան պատերազմից հետո եւ Բաքվին հարձակողական սպառազինության  մատակարարումների ֆոնին: Իսկ գլխավոր և կոշտ լծակը, որը դեռ կարող է և կփորձի գործի դնել Մոսկվան՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է»:


Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին