Կարևոր իրադարձություններ

Սիրիայի բանակն առաջին անգամ ԴԱԻՇ-ից բնակավայր է զավթել դեսանտային գործողությամբ

15 Օգոստոս, 2017 00:05
Սիրիայի բանակն առաջին անգամ ԴԱԻՇ-ից բնակավայր է զավթել դեսանտային գործողությամբ

Սիրիական կառավարական զորքերն առաջին անգամ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից բնակավայր են ազատագրել դեսանտային գործողության արդյունքում։

Գործողության նախապատրաստմանն ու դեսանտի գործողությունների կառավարմանը մասնակցել են ՌԴ ռազմական խորհրդատուները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ խոսքը Էլ-Կդեր (Ռաքքա) բնակավայրի մասին է, որը գտնվում է Դեր Զոր քաղաքից 120 կմ արևմուտք։

 

Լրահոս

Դիտել ավելին