Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցեր

14 Օգոստոս, 2017 14:50
Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: 
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները: 
Կարեն Կարապետյանն Աստանայում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին