Կարևոր իրադարձություններ

«Այսօր անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունն այլևս անվիճելի իրողություն է». Աշոտ Ղուլյան

12 Օգոստոս, 2017 13:51
«Այսօր անկախ  ու ժողովրդավարական Արցախի գոյությունն այլևս անվիճելի իրողություն է». Աշոտ Ղուլյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի  Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի  12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է , որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի  Հանրապետության միջազգային ճանաչումը: 

«Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 թ-ին է քվեարկել հօգուտ ազատ, անկախ և ժողովրդավարական երկրի.  այսօր անկախ  ու ժողովրդավարական Արցախի գոյությունը այլևս անվիճելի իրողություն է, և մենք պատրաստ ենք օգտագործելու  մեր խորհրդարանական կապերը, որպեսզի Արցախի ժողովրդի արդար պահանջը բարձրացնենք  խորհրդարանական բոլոր հարթակներում»,– ասել է Աշոտ Ղուլյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին