Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է այրվող Արտավանի տարածքում հանք շահագործելու հարցը (տեսանյութ)

11 Օգոստոս, 2017 21:00
  Քննարկվել է այրվող Արտավանի տարածքում հանք շահագործելու հարցը (տեսանյութ)

«Ջերմուկի զարգացման կենտրոն»-ը Արտավանում նախատեսում էր  ծրագրեր իրականացնել,  որոնք  պետք  նպաստեին  տարածքի պահպանմանը եւ էկոտուրիզմի զարգացմանը:

«Էկոտուրիստական ենթակառուցվածքներն ենք ցանկանում զարգացնել:  Լուսավորության, ջրամատակարարման համակարգի կամ էներգախնայողության հետ կապված հարցեր ենք ուզում զարգացնել»,- «Ա1+»-ին ասաց ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:

Ի՞նչ վնասներ է հասցրել հրդեհը Արտավանին, պարզ կդառնա միայն այն մարելուց հետո:  Առայժմ վաղ է խոսել  նաեւ պատճառների մասին։ « Իրականում այդ հարցերին ոստիկանությունը պետք է պատասխանի, հետաքննություն է գնում, չեմ կարող անմեղության կանխավարկածը խախտել, ամեն դեպքում որոշ տարածքների նկատմամբ հետաքրքրությունները մեծ են, հատկապես մեր ծրագրի մասին հայտարարելուց հետո»

 Ի դեպ, մոտ 20 օր առաջ ՝ հանրային լսումների ժամանակ  արտավանցիները դեմ   են արտահայտվել հանքարդյունաբերական մի ծրագրի։ «Թոռնիկ Եվա» ՍՊԸ–Սիսկատար–Արտավան հանքային դաշտում նախատեսում է կատարել ոսկի–բազմամետաղային հանքայնացման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:

951195109509

9481

 
 

Լրահոս

Դիտել ավելին