Կարևոր իրադարձություններ

Փհենյանի անխոհեմ գործողությունների դեպքում Վաշինգտոնը ռազմական պատասխան կտա. Թրամփ

11 Օգոստոս, 2017 17:47
Փհենյանի անխոհեմ գործողությունների դեպքում Վաշինգտոնը ռազմական պատասխան կտա. Թրամփ

Փհենյանի անխոհեմ գործողությունների դեպքում Վաշինգտոնը ռազմական պատասխան կտա: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ռազմական միջոցներն ամբողջովին պատրաստ են, ամեն բան պատրաստ է կիրառման, եթե Հյուսիսային Կորեան անխոհեմ գործի: Հուսով եմ՝ Կիմ Չեն Ընն այլ ճանապարհ կընտրի»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը ԿԺԴՀ-ին սպառնացել էր «կրակով և զայրույթով» պատասխանել, եթե ԱՄՆ-ի համար սպառնալիք լինի: 

 

Լրահոս

Դիտել ավելին