Կարևոր իրադարձություններ

«Սպանվել, թե՞ մահացել է սաուդացի արքայազնը»

08 Օգոստոս, 2017 18:22
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Սպանվել, թե՞ մահացել է սաուդացի արքայազնը»

Այսօր առավոտվանից աշխարհի բոլոր ԶԼՄ-ները հաղորդում են Սաուդյան Արաբիայում իշխող ալ-Սաուդների դինաստիայի ներկայացուցիչ,26-ամյա արքայազն Թուրքի ալ-Սաուդի մահվան մասին գուժը...Ըստ պաշտոնական հաղորդագրության երիտասարդ արքայազնը մահացել է սրտամկանի կաթվածից...

Սակայն Սաուդյան Արաբիայում տիրող իրավիճակին ծանոթները չեն հաատում,որ Թուրքի ալ-Սաուդը Ալլահի մոտ է "ուղևորվել" հիվանդության պատճառով...
Հիշեցնեմ,որ Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է և երկրում ամբողջ իշխանությունը գտնվում է իշխող թագավորական դինաստիայի ներկայացուցիչների ձեռքում...
Ներիշխանական պայքարը և իրավիճակի սրումը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ այն բանից հետո,երբ հուլիսի 21-ին 81-ամյա թագավոր Սալման իբն Աբդել Ազզիզ ալ-Սաուդը որոշում ընդունեց փոխել թագաժառանգին և 57-ամյա Մոհամեդ բեն Նաիֆին փոխարինեց իր որդով՝ 31-ամյա Մոհամեդ բեն Սալման ալ-Սաուդով...
Այսպիսի իրադարձություններն ահհետևանք չեն անցնում,քանի որ նախկին թագաժառանգը և նրա կողմանկիցները ձեռքները ժալած չեն նստում և փորձում են վերականգնել իրենց իրավունքները...Ըստ արևմտյան ԶԼՄ-ների,Մոհամեդ բեն Սալման ալ-Սաուդին թագաժառանգ նշանակելուց հետո,երկրի թագավորը ոչ միայն նախկին թագաժառանգին՝Մոհամեդ բեն Նաիֆինին զրկել է զբաղեցրած պետական պաշտոններից՝ՆԳ-ի և հատուկ ծառայությունների նախարարությունների ղեկավարի պաշտոններից,այլև վերցվել է տնային կալանքի տակ իր հայրենի Ջիդդա քաղաքում գտնվող պալատում և վերջինիս արգելվել է լքել երկրի տարածքը...Ըստ նույն աղբյուրների,Մոհամեդ բեն Նաիֆի կարգավիճակում դեռ փոփոխություններ չկան...Նա շարունակում է "բանտարված" մնա իր տանը...
Օգոստոսի 6-ին Fars գործակալությունն արաբական ԶԼՄ-ներին հղում տալով տեղեկություն տարածեց,ըստ որի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմ մահափորձ է կազմակերպվել,որը ձախողվել է...Ըստ Fars-ի մահափորձն իրականացրած արքայազնը ձերբակալվել է...Ու հանկարծ այս տեղեկությունից ընդամենը երկու օր անց ալ-Սաուդները տեղեկություն են տարածում,որ մահացել է իշխող դինաստիայի արքայազներից մեկը...Մեծ հավանականությանբ կարելի է ասել,որ այսօր սրտամկանի ինֆարկտից մահացած արքայազն Թուրքի ալ-Սաուդը,հենց այն արքայազն է,ով Մոհամեդ բեն Սալման ալ-Սաուդի դեմ կազմակերպած անհաջող մահաձորձի հեղինակն է...Սպանելով իր եղբայրներից մեկին վերջինս իր ենթականերին ցույց է տալիս իր ուժը և հասկացնում,որ չի ներելու դավաճաններին...
Իշխանությունը շատ քաղցր և թանկ բան է...Բացարձակ տարբերություն չկա միջնադարում և 21-րդ դարում տեղի ունեցող իշխանության համար մղվող պայքարի ձևերի միջև...Սաուդյան Արաբիայում այսօր տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է...Առանց դատ ու դատաստանի եղբայր, քույր, հայր, մայր և այլ բարեկամների սպանելը ամենաընդունված տարբերակն է...Չկա մարդ՝չկա և նրանից սպասվող վտանգը...
Հ.Գ.Ըստ արևմտյան ԶԼՄ-ների նորաթուխ թագաժառանգը ի տարբերություն նախկինի Քաթարի և Իրանի հարցերում ավելի ծայրահեղական տեսակետներ ունի...

 

Լրահոս

Դիտել ավելին