Կարևոր իրադարձություններ

Արմավիրի «Նոր Դվին» ռեստորանից 33-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

07 Օգոստոս, 2017 21:35
Արմավիրի «Նոր Դվին» ռեստորանից 33-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ինչի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Սիմոնյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում

 

Լրահոս

Դիտել ավելին