Կարևոր իրադարձություններ

«Թրամփի համար մանևրելու հնարավորությունը գնալով քչանում է»

05 Օգոստոս, 2017 15:13
Հեղինակ՝ Կարեն Համբարձումյան
«Թրամփի համար մանևրելու հնարավորությունը գնալով քչանում է»

Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ ռուսական իշխանությունների՝ մասնավորապես հատուկ ծառայությունների ներգարվվածությունը ամերիկյան ընտրությունների արդյուքնների վրա,դեմոկրատական կուսակցության տարածած ասեկոսեներն են,ովքեր ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ,որ պարտվել են ընտրություններում։ Նկատենք,որ դեմոկրատները բավականին լավ են օգտվում այս խաղաթղթից ու ոչ միայն դեկոկրատական,այլ հենց հանրապետկաան կուսակցության շրջանակներում քիչ չեն մարդիկ,ովքեր նույնպես վստահ են,որ Դոնալդ Թրամփինընտրություններում հաղթելու գործում մեծապես օգնել են ռուսները։ Այս թեզը աստիճանաբար ամերիկյան հասարակության շրջանում ինչպես նաև կառավարող էլիտաների շրջանականերում դառնում է գերակա։ Բնականաբար թուլացնելով նախագահի դիրքերը։ Մասնավորապես երեկ ԱՄՆ սենատը հայտարարություն է տարածել,որով նախագահը չի կարող առանց սենատի թուլյտվության որոշումներ կայացնել,քանի որ վերջինս արձակուրդ է գնում։ Թրամփը ստղծված իրավիճակում ունի իրավիճակի վերահսկման շատ քիչ տարբերակ։ Եթե ամեն ինչ այսպես ընթանա ,ապա այս հակառուսականաության քաղաքական երկխուսությունը իսկապես կարող է նրա համար լինել ճակատագրական։ Ուստի կամ պետք է հարմարվի ու կատարի օրենսդիրի որոշումները ըստ էության դառնալով «անգլիական թագուհի»,մյուս դեպքում ընդվզի,սակայն դրա համար բավարար քաղաքական հենարան չունի։ Մանավանդ որ իրավիճակը խառն է նաև սեփական աշախատակազմում։ Հրաժարականները հաջորդում են մեկը մյուսին,իսկ օրերս հրաժարական տվեց նաև Սպիտակ Տան աշխատակազմի հանրության հետ կապերի պետ Անտոնիո Սկարամուչին,որը նույնպես ազդեցիկ դերակատար էր։ Մի խոսքով Թրամփի համար մանևրելու հնարավորությունը գնալով քիչանում է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին