Կարևոր իրադարձություններ

Video. Ջրասուզակը նկարահանել է տեսախցիկը կծած շնաձկանը

04 Օգոստոս, 2017 23:30
Video. Ջրասուզակը նկարահանել է տեսախցիկը կծած շնաձկանը

Ջրասուզակ, հետազոտող Գրեգ Սկոմալը տեսանկարահանել է շնաձկանը, որը կծել է իր GoPro տեսախցիկը։ Տեսանյութը հրապարակվել է ծովային ձկնորսության ամերիկյան գործակալության Մասսաչուսեթս նահանգի ստորաբաժանման ֆեյսբուքյան էջում։ Սկոմալը հանդիսանում է գործակալության աշխատակից։

Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի Քեյփ-Կոդ թերակղզու ափերի մոտ։ Տղամարդը ստորջրյա լողի ժամանակ փորձել է նկարահանել շնաձկանը տեսախցիկով, որը պահել էր հատուկ փայտիկի միջոցով։ Նկատելով մարդուն՝ ավելի քան 3 մետրանոց ծովային գիշատիչը լողացել է նրա ուղղությամբ։ Շնաձուկը փորձել է կծել տեսախցիկը, գիտնականին մոտենալու փորձ չի արել։

 

Լրահոս

Դիտել ավելին