Կարևոր իրադարձություններ

Ասում են՝ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք

13 Հոկտեմբեր, 2015 17:57
Ասում են՝ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտում, երբ Ադրբեջանը սադրանքների է դիմում, կոնկրետ, բաց դիրքորոշում էր:
Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մասնավորապես ասել էր, որ ՀՀ-ն կարողանում է իր անվտանգությունն ապահովել, և միջամտության կարիք չկա։
Սա ավելի կոնկրետ,բաց դիրքորոշում էր:

Մանվել Սարգսյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ը երբեք էլ չի միջամտի, նույնիսկ Հայաստանի դիմելու դեպքում:
«ՀԱՊկ-ում հավաքված են հիմնականում Ադրբեջանի դաշնակիցները : ՀԱՊԿ-ն ավելի շատ որպես ինչ-որ ազդեցության գոտի ստեղծվել է Ռուսաստանի համար, քան գործող մարմին և որևէ բան սպասել պետք չէ»,-ասաց վերլուծաբանը:

Մանվել Սարգսյանի խոսքով, այստեղ խնդիրն այն է, թե ինչպես է Հայաստանը կառուցել և շարունակում կառուցել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ. « ՀԱՊԿ-ն ընդամենը մի էլեմենտ է: Մյուս էլեմենտը ռուսական բազան է, սահմանապահ զորքերն են այստեղ: Նման էլեմենտներով կառուցվել են ինչ-որ հարաբերություններ, որոնք արդեն այսօր ցույց են տալիս թե իրենց վտանգավորությունը, թե սննանկությունը: Ոչ էֆեկտիվ հարաբերություններ են ստեղծվել և հիմա մենք տեսնում ենք արդյունքները: Ասում են՝ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք»:

Մանվել Սարգսյանի խոսքով, ամբողջովին փոխվել են միջազգային հարաբերությունները և նոր իրավիճակը ազդում է ԼՂՀ-ի կոնֆլիկտային զոնայի վրա:
Ըստ նրա, պետք է հետևենք, թե նոր վիճակում ինչ քաղաքականություն վարում Ռուսաստանը:

Հարցին, թե կարելի՞ է կանխատեսել Ադրբեջանի հետագա քայլերը այն բանից, հետո, երբ Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորության մասին, իսկ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ ԼՂՀ-ն Հայաստանի անբաժանելի մասն է, վերլուծաբանն ասաց. «Ադրբեջանի հետագա քայլերը անընդհատ էլ կարելի է կանխատեսել: Քսան տարի Ադրբեջանի մոտեցումները երբեք չեն փոխվել, երբեք էլ չեն փոխվելու: Ադրբեջանը հույսը դրել է նրա վրա, որ բանակ ստեղծի, ինչ-որ խանռակչություններ անի, դրա միջոցով փորձի պարտադրել, որ իր դիրքորոշումը բոլորը ընդունեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին