Կարևոր իրադարձություններ

Կեղտաջրերի պատճառով Նիագարա ջրվեժի ջուրը սևացել է (տեսանյութ)

02 Օգոստոս, 2017 11:19
Կեղտաջրերի պատճառով Նիագարա ջրվեժի ջուրը սևացել է (տեսանյութ)

Նիագարայի ջրվեժի տարածքում ջուրը սև գույն է ստացել, ինչն ուղեկցվել է գարշահոտությամբ: Այս մասին հայտնում է ABC-ն:  

Շրջակա միջավայրի պահպանության հարցերով պետական վարչությունը հայտարարել է, որ  ջրի գույնի նման փոփոխությունը կապված է հարևան գործարանում կեղտաջրերի մաքրման համակարգում խափանումների հետ: Ջրում են հայտնվել պինդ մասնիկներ և ֆիլտրող ջրամբարներից ածխածնային նստվածքը:

Գործարանի ղեկավարությունը ներողություն է խնդրել միջադեպի համար և խոստացել վերացնել աղտոտման հետևանքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին