Կարևոր իրադարձություններ

Թրամփն աշխատանքից ազատել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով ղեկավար Սկարամուչիին

01 Օգոստոս, 2017 11:12
Թրամփն աշխատանքից ազատել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով ղեկավար Սկարամուչիին

Միացյալ Նահանգների Սպիտակ տան հաղորդակցության հարցերով ղեկավար Էնթոնի Սկարամուչին ազատվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Նշենք, որ Սկարամուչին այդ պաշտոնում նշանակվել էր 10 օր առաջ։ Այդ ժամանակ հրաժարական էր տվել Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը և աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրիբուսը, ում հեռանալու նախօրեին Սկարամուչին The New Yorker-ին տված հարցազրույցում կոպիտ արտահայտություններով քննադատել էր նրան։

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Թրամփը Սկարամուչիին հեռացրել է հենց այդ վիրավորական արտահայտությունների պատճառով՝ նշելով, որ Սպիտակ տանը ոչ ոք իրավունք չունի գործընկերների հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնել:

 

Լրահոս

Դիտել ավելին