Կարևոր իրադարձություններ

«Ուլիս-Երևան»-ի մարզիչների կողմից խաղը վաճառելու քրգործով մարզչի օգնականը ճանաչվել է անմեղսունակ. «Ժողովուրդ»

28 Հուլիս, 2017 10:07
«Ուլիս-Երևան»-ի մարզիչների կողմից խաղը վաճառելու քրգործով  մարզչի օգնականը ճանաչվել է անմեղսունակ. «Ժողովուրդ»

Հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երևան» ակումբի մարզիչների կողմից կաշառք ստանալու, ասել է, թե խաղը վաճառելու առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությամբ ամբաստանյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել է անմեղսունակ և դատարանի որոշմամբ ուղարկվել հարկադիր բուժման:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատարանը Առուշանյանի առողջականի հետ կապված մի քանի անգամ փորձաքննություն է նշանակել, և հաստատվել է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ: Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալներին՝ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանին, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանին, ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանին, ապա նրանց դատաքննությունը դեռ շարունակվում է: Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ: Իսկ խաղի կանխատեսելի արդյունքները հնարավոր է եղել ապահովել կաշառքի միջոցով: Սակայն որևէ մեկն իր մեղքը չի ընդունում:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին