Կարևոր իրադարձություններ

Բուժման պետպատվերից օգտվողները նոր փաստի առաջ են կանգնել. «Ժողովուրդ»

28 Հուլիս, 2017 09:07
Բուժման պետպատվերից օգտվողները նոր փաստի առաջ են կանգնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ. պետպատվերների լիմիտը սպառվում է, եւ մարդիկ չեն կարող այդպես բուժօգնություն ստանալ:

Իսկ եթե բուժհաստատությունը, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուժօգնություն, ապա նրանց՝ պետբյուջեից տրվելիք գումարները չեն փոխանցվում: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որոշել է «լիմիտավորել» պետպատվերները:

«Հայաստանում այժմ պետական պատվերի շրջանակում բժշկական օգնության եւ սպասարկման պահանջարկը գերազանցում է պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները։ Խնդրի լուծման նպատակով նախարարությունը մի քանի ուղղություններով աշխատանքներ է տանում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես են բացատրել խնդիրը առողջապահության նախարարությունից:

Սա, թերեւս, արդարանալու ամենահեշտ տարբերակն է: Սակայն իշխանությունները ճիշտ կանեին պետական գերատեսչությունների թանկարժեք գնումների, տարբեր անիմաստ ծրագրերի, պատգամավորների եւ նախարարների վոյաժների վրա ահռելի միջոցներ ծախսելու փոխարեն գումարներն ուղղեին սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին