Կարևոր իրադարձություններ

«Գերմանիայում չեն ուզում հայկական հարցը կապել Թուրքիայի նկատմամբ իրենց պաշտոնական կեցվածքի հետ»

27 Հուլիս, 2017 22:13
«Գերմանիայում չեն ուզում հայկական հարցը կապել Թուրքիայի նկատմամբ իրենց պաշտոնական կեցվածքի հետ»

Գերմանիայի Հայ դատի գրասենյակն առաջիկա աշխատանքներում շեշտը դնելու է Արցախի հարցի վրա: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Գերմանիայում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անդրանիկ Ազնավուրյանը՝ անդրադառնալով առաջիկա անելիքներին և Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների սրացմանը:

-Պարոն Ազնավուրյան, վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերությունները բավական սրվել են: Տեսնում ենք, որ Գերմանիայից կոշտ արձագանքներ են գալիս: Ի՞նչ տրամադրություններ են Գերմանիայում ներկայում, և որքանով է ստեղծված իրավիճակը նպաստում հայկական հարցերն առաջ տանելու գործում:

-Այո, Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները բավական սրվել են: Գերմանիայում Թուրքիայի նկատմամբ բացասական տրամադրություններ կան: Հանրության մոտ բացասական կեցվածք կա: Ընդհանուր տպավորությունն այն է, որ Թուրքիան փորձում է շահագործել իր ռազմավարական դիրքը հատկապես միգրանտների, փախստականների հարցում: Հետևաբար, Թուրքիան, այդ հարցն օգտագործելով, փորձում է քաղաքական հարթությունում Գերմանիայից ստանալ այնքան, որքան հնարավոր է՝ նյութական, Էրդողանի իշխանության ամրապնդում, ինչու չէ նաև հայկական հարցերում շահեկան դիրքեր:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին