Կարևոր իրադարձություններ

Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից

27 Հուլիս, 2017 15:43
Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից

Հուլիսի 26-ին տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքության եկեղեցական համագումար ժողովը, որի ընթացքում քննարկվել է պատրիարքի փոխանորդի պաշտոնից հեռացված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ստորագրության իրավունքից զրկելու հարցը:

Ժողովից հետո պատրիարքարանը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ Աթեշյանը զրկվել է պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից: Այդ իրավունքը եկեղեցականների միաձայն որոշմամբ փոխանցվել է պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

Ըստ «Ակօս» շաբաթաթերթի՝ այս որոշմամբ պատրիարքարանի ամբողջ գործունեության կառավարումը հանձնվեց Բեքչյան արքեպիսկոպոսին: Պատրիարքարանի բանկային հաշիվների նկատմամբ լիազորությունները նույնպես փոխանցվեցին Պատրիարքի տեղապահին: Այսպիսով՝ Աթեշյանն այլևս պատրիարքարանի անունից որևէ գործարք կամ գործողություն կատարելու լիազորություն չունի:

 

Լրահոս

Դիտել ավելին