Կարևոր իրադարձություններ

ՏՏ ոլորտը առաջին եռամսյակում կտրուկ աճ է գրանցել

27 Հուլիս, 2017 00:22
ՏՏ ոլորտը առաջին եռամսյակում կտրուկ աճ է գրանցել

Հ հեռահաղորդակցության և տեղեկատվատվական ոլորտի հասույթը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 60.6 մլրդ դրամ` 2016 թվականի 53 մլրդ դրամի դիմաց։ ՏՀՏ ոլորտն, այսպիսով, եռամսյակային կտրվածքով աճել է 15.5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

ՏՀՏ ոլորտի 15.5%-անոց աճը վատ ցուցանիշ չէ՝ մանավանդ եթե նկատի ունենանք, որ 2016 թվականին ոլորտի աճը ընդամենը 1.1%-էր, իսկ դրանից առաջ՝ 2014 և 2015 թվականներին, անկում էր գրանցվել։

Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Պատկերն ավելի պարզ է դառնում և հետաքրքրանում, երբ դիտարկում ենք ՏՀՏ ոլորտի թվերն առանձին՝ հեռահաղորդակցության ոլորտի ցուցանիշները և տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցանիշները։

Ինչպես տեսնում եք գծապատկերում՝ միայն հեռահաղորդակցության ոլորտի ծավալը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 31.9 մլրդ դրամ՝ 2016 թվականի առաջին եռամսյակի 35.1 մլրդ դրամի դիմաց։ Այսինքն, հեռահաղորդակցության ոլորտը անկում է ապրել 9.1%-ով (ծավալը կրճատվել է 3.2 մլրդ դրամով)։

ՏՀՏ ոլորտի ցուցանիշները 2016 և 2017 թվականների առաջին եռամսյակներում (մլն դրամ)

 

Լրահոս

Դիտել ավելին