Կարևոր իրադարձություններ

Գերմանական ռազմական ուղղաթիռն ընկել է Մալիում

27 Հուլիս, 2017 00:00
Գերմանական ռազմական ուղղաթիռն ընկել է Մալիում

Մալիի հյուսիսում ընկել է Գերմանիային պատկանող ռազմական ուղղաթիռ, հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը։ 

Նշվում է, որ ուղղաթիռը ծառայություն էր իրականացնում Աֆրիկայում ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում։

Ուղղաթիռի մեջ գտնվել է երկու օդաչու։ Վերջիններիս վիճակն, ինչպես նաև ուղղաթիռի անկման պատճառը դեռևս մնում են անհայտ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Լրահոս

Դիտել ավելին