Կարևոր իրադարձություններ

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը

26 Հուլիս, 2017 20:40
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին:

ՊՆ-ից  հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է միջազգային ռազմական փոխգործակցության ասպարեզի ներկա զարգացումները, ինչպես նաև անդրադարձել է ՀԱՊԿ և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հարցերին և վստահություն հայտնել, որ նրանք իրենց մասնագիտական ողջ ներուժը կներդնեն միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հետագա առաջընթացն ապահովելու գործում։

 

Լրահոս

Դիտել ավելին