Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը

24 Հուլիս, 2017 19:50
ՀՀ վարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հուլիսի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին զեկուցվել է կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում գույքագրված խնդիրների լուծման և հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ներկայացվել է նաև ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Ընդգծելով ավելի արագ և կարճ ժամկետում աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը և հետևողական լինել տրվող հանձնարարականների կատարման հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին