Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի վարչապետը սխալների վերանայման կոչ է արել Իսրայելին

23 Հուլիս, 2017 22:00
Թուրքիայի վարչապետը սխալների վերանայման կոչ է արել Իսրայելին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է հղել Իսրայելի իշխանություններին հետ կանգնել կատարած սխալից ու չսահմանափակել Երուսաղեմի մուսուլմանների իրավունքը՝ այցելելու իրենց սրբավայրեր։

Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան Իսրայելից ակնկալում է ողջամիտ քաղաքականություն ու սխալների վերանայում: Այս մասին հայտնում է haberler.com-ը։

Վարչապետը նաև դատապարտել է օրեր առաջ Թուրքիայի հրեական համայնքի վրա ազգայնականների իրականացրած հարձակումն ու իր քաղաքացիներին հանդուրժողականության կոչ արել։

 

Լրահոս

Դիտել ավելին