Կարևոր իրադարձություններ

«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի

23 Հուլիս, 2017 12:00
«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի

Այսօր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 17-ամյա Սոնա Կարապետյանը: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ աղջիկը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 21-ին «Պոլիտրավմա, ձախ ազդրի բեկորային փակ կոտրվածք, գանգուղեղային փակ տրավմա, ցնցում ախտորոշմամբ» Մարտունու բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Պռոշյան և Աբովյան փողոցների միացման խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո:

Ոստիկանները պարզել են, որ վրաերթը կատարել է Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 55-ամյա Մյասնիկ Խաչատրյանն իր վարած VAZ 2106 մակնիշի 65 ՍՏ 172 համարանիշի ավտոմեքենայով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Ս. Կարապետյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում: Փաստի առթիվ կհարուցվի քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Լրահոս

Դիտել ավելին