Կարևոր իրադարձություններ

Երևանում անչափահասին գտել են տանիքին ընկած

23 Հուլիս, 2017 09:55
Երևանում անչափահասին գտել են տանիքին ընկած

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 22-ին՝ ժամը 22:47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 89 շենքի (9 հարկանի) 4-րդ հարկի ավելացած տարածքի տանիքին քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 4-րդ հարկի ավելացված հարկաբաժնի տանիքին հայտնաբերվել է 2001 թ. ծնված Ա. Հ-ն, ում փրկարարները պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին