Կարևոր իրադարձություններ

«Սևանա լիճ» մրցաշար. մեր շախմատիստների արդյունքները

23 Հուլիս, 2017 00:30
«Սևանա լիճ» մրցաշար. մեր շախմատիստների արդյունքները

Սևանում կայացան «Սևանա լիճ» մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումները:

8-րդ տուրում միմյանց դեմ մրցում էին Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթին և Եգիպտոսը ներկայացնող Ամին Բասսեմը: Պարտիան  ավարտվեց ոչ-ոքի:

Արագ ոչ-ոքիով ավարտվեց նաև մյուս առաջատարի՝ Մարտին Կրավցիվի և Հայկ Մարտիրոսյանի դիմակայությունը: Հովհաննես Գաբուզյանի հետ պարտիայում կես միավոր ձեռք բերեց Մանուել Պետրոսյանը: Ոչ-ոքիի շնորհիվ Պետրոսյանն, անկախ վերջին տուրի արդյունքից, լրացրեց գրոսմայստերի նորմա, որն արդեն թվով երրորդն էր Մանուելի համար:

ՖԻԴԵ-ի՝ հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը: Ոչ-ոքիով ավարտվեցին նաև Իգոր Կովալենկո-Տիգրան Հարությունյան և Դարիուշ Շվարց-Սամվել Տեր-Սահակյան պարտիաները:

 

Լրահոս

Դիտել ավելին