Կարևոր իրադարձություններ

Ալիևն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը. Ադրբեջանի նախագահական

22 Հուլիս, 2017 21:29
Ալիևն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը. Ադրբեջանի նախագահական

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, որում նշված է` Վլադիմիր Պուտինը և Իլահմ Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման:

«Հանդիպման ժամանակ Պուտինն ու Ալիևը ևս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերի առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարեհաջող զարգացումը։

Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նրանք վստահություն են հայտնել առ այն, որ բարեկամական ու ռազմավարական գործընկերային կապերը կզարգանան նաև հետագայում», - նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին