Կարևոր իրադարձություններ

Նարիա Զոհրաբյանը չի կարծում, որ ԵՏՄ-ից դուրս գալը «Ելք»-ի պաշտոնական առաջարկն է. «Իրավունք»

21 Հուլիս, 2017 10:36
Նարիա Զոհրաբյանը չի կարծում, որ ԵՏՄ-ից դուրս գալը «Ելք»-ի պաշտոնական առաջարկն է. «Իրավունք»

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարել է, որ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի։ Ասվածն էլ շտապել է «պեչատել» նույն խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։

Իսկ թե արդյոք նման նախաձեռնության դեպքում՝ «Ելքին» կսատարի մյուս խորհրդարանական ընդդիմությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, «Իրավունքը» հետաքրքրվել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից։ «Կարծում եմ՝ այս պահին սա «Ելք» դաշինքի երկու պատգամավորի՝ Էդմոն Մարուքյանի ու Արամ Զ. Սարգսյանի առաջարկն է, եւ հետեւելով «Ելքի» մեր մյուս գործընկերների տարբեր դիտարկումներին՝ նշյալ հարցի վերաբերյալ կարելի է ասել, որ նրանք ունեն տարբեր դիրքորոշումներ։

Ուստի չեմ կարծում, որ սա «Ելք» դաշինքի պաշտոնական առաջարկն է։ Հետեւաբար, նման հարցով մեզ որեւէ մեկը չի դիմել եւ, բնականաբար, մենք այս հարցը չենք էլ քննարկել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին