Կարևոր իրադարձություններ

Լապշինը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման

20 Հուլիս, 2017 12:20
Լապշինը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը հրապարակել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Վճռի համաձայն` Լապշինը դատապարտվում է երեք տարվա ազատազրկման: Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում:

Հիշեցնենք, որԲաքվում կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: 

Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն իր ելույթում պահանջել է արդարացնել իր պաշտպանյալին: Նա հայտարարել է, որ Լապշինի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են: «Փորձագետների կարծիքները չեն հինվում վստահելի ապացույցների վրա, քանի որ իր հոդվածներում Լապշինը կոչ չի արել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Չերնինը:

Նշենք նաև, որ դատախազը պահանջել էր բլոգերին դատապարտել 6 տարի և վեց ամիս ազատազրկման:

 

 

Լրահոս

Դիտել ավելին