Կարևոր իրադարձություններ

«Տնօրենները հայցերից հրաժարվում են». Դանիել Իոաննիսյան

17 Հուլիս, 2017 13:25
«Տնօրենները հայցերից հրաժարվում են». Դանիել Իոաննիսյան

Այսօր` հուլիսի 17-ին, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» և միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած 30 տնօրենների հայցի քննությունը:

Դանիել Իոննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ տնօրենները հայցերից հրաժարվում են.

«Իմ ու Իրազեկ Քաղաքացիների Միավորում / Union of Informed Citizens-ի դեմ 30 տնօրենների գործով առաջին դատը սկսվեց։
Տնօրենները հայցերից հրաժարվում են»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել էր Երեւանի եւ ՀՀ մարզերի թվով 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ նրանք պատմում են, թե ինչպես են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրում: 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին