Կարևոր իրադարձություններ

«Ես իմ առողջության մասին էի մտածում, իսկ մարդիկ գնում էին մի կտոր հացի համար «քար կրծելու»...»

17 Հուլիս, 2017 12:18
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
«Ես իմ առողջության մասին էի մտածում, իսկ մարդիկ գնում էին մի կտոր հացի համար «քար կրծելու»...»

Դուրս էի եկել վազելու: Ես իմ առողջության մասին էի մտածում, իսկ մարդիկ գնում էին մի կտոր հացի համար (քար կրծելու)... Մի՞թե աշխարհի վերջին օրերը չենք ապրում...
Առավոտյան իմ տարիքի մի խումբ տղաներ, փոքրիկ տոպրակները ձեռքները գնում էին: Այս շոգին, կրակին շինարարության վրա աշխատելու: Նայեցի՝ սիրտս ընդառաջ գնաց ինքս ինձ... ճարս ինչ... մարդիկ գնում են, հարցնում ես, ու՞ր. պատասխանում են, գնանք պրծնենք՝ փրկվենք, գիտես, որ դրսում էշություն անելու համար գոնե կվճարեն, այստեղ սկի էշին չեն գնահատում, չեն վճարում... ու գիտես, որն է ցավը, որ չգիտես այդ մարդկանց ինչ ասես, ինչպես մխիթարես... 
Լույսը դեռ չբացղված, երբ փողոց մաքրողները սկսում են իրենց գործը, մի աղջիկ կար, գլուխը կապում էր ու փողոց մաքրում, պատրաստվում էր սեպտեմբերին. 3-րդ կուրսի ուսանող էր, աշխատում էր, որ ուսման վարձ հավաքի... ու էս իրականության մեջ արի ու գտիր քո եղանակը... այն դեպքում, երբ ապաշնորհների, գողերի ու սրիկաների թուլեքը հիմա եվրոպաներում հանգստանում են... մարդու հետ անարդարությունը ծնվել է ու շարունակվում է անարդարությունները... չկա հավասարություն, իսկ ինձ համոզում են, թե սա է կյանքը, իսկ ես ներողություն, որ չեմ հավատում... Վաղուց առավոտ վաղ տնից դուրս չէի եկել, դուրս չէի գալիս, որ շատ բան չտեսնեի, չտանջվեի... Այսօր դուրս էի եկել վազելու, «ես իմ առողջության մասին էի մտածում, իսկ մարդիկ գնում էին մի կտոր հացի համար (քար կրծելու)...»

 

Լրահոս

Դիտել ավելին