Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,96
    8,21

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Կայծակը վնասներ է հասցրել Օձունում. տուժածներ չկան

16 Հուլիս, 2017 18:21
Կայծակը վնասներ է հասցրել Օձունում. տուժածներ չկան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 15-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի թիվ 2 դպրոցի մոտակայքում գտնվող տան գազատար խողովակը կայծակից վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 110 քմ), պատուհանները, գազի հաշվիչը, հեռուստացույցը, համակարգիչը, սառնարանը, լվացքի մեքենան և մոտակա տան գազի հաշվիչը, հեռուստացույցը, արբանյակային ալեհավաքը. տուժածներ չկան:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ստացված տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին. պատճառված վնասի չափը ճշտելու համար կստեղծվի հանձնաժողով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին