Կարևոր իրադարձություններ

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը հացադուլ է հայտարարել

13 Հոկտեմբեր, 2015 15:14
Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը հացադուլ է հայտարարել
«Հացադուլի մասին տեղյակ եմ, այս պահին գնում եմ բերդ հասկանալու համար թե ինչ պատճառով, հիմա ճանապարհին եմ»: Shabat.am-ին քիչ առաջ այս մասին փոխանցեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանի փաստաբանը:
Փաստաբանի փոխանցմամբ, շարունակվում է Մուշեղ Մխիթարյանի դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննությունը: Նշենք, որ Մուշեղ Մխիթարյանն այսօր հացադուլ է հայտարարել:
 

Հիշեցնենք, որ էքստրասենսի սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Աջափնյակում գտնվող իր սեփական բնակարանում:
 

Լրահոս

Դիտել ավելին