Կարևոր իրադարձություններ

Ստեղծվել է 5 աստղանի ավտոբուս, որտեղ կարելի է նույնիսկ քնել (ֆոտոշարք)

08 Հուլիս, 2017 14:15
Ստեղծվել է 5 աստղանի ավտոբուս, որտեղ կարելի է նույնիսկ քնել (ֆոտոշարք)

Կալիֆորնիայում ներկայացվել է իր տեսակի մեջ բացառիկ ավտոբուս, որը հնարավորություն է տալիս ուղևորներին ճամփորդել լյուքս դասի պայմաններում: Երկհարկանի ավտոբուսն այնքան լավ պայմաններ ունի, որ այն կարելի է 5-աստղանի անվանել:

Sleepbus կոչվող ավտոբուսով երթևեկելն արժե115 դոլար,փոխարենը՝ ուղևորներից ամեն մեկին կտրվի հյուրանոցային տիպի հարմարավետ մահճակալ ու դրան կից լյուքս դասի այլ հարմարություններ:
Նշվում է, որ ավտոբուսում կա 24 մահճակալ, լոգասենյակներ, անձնական հանգստի գոտի, Wi-Fi կապ: Ավտոբուսում կան նաև հատուկ օգնականներ, որոնք սպասարկում են ուղևորներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին