Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունում չեն ցանկանում դառնալ նախարարություն, որպեսզի ոստիկանապետն ԱԺ չգնա, հաշվետու չլինի. «Հրապարակ»

08 Հուլիս, 2017 08:15
Ոստիկանությունում չեն ցանկանում դառնալ նախարարություն, որպեսզի ոստիկանապետն ԱԺ չգնա, հաշվետու չլինի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, կրճատվելու են նախարարությունները, վերանալու են առընթեր մարմինները։ Այս օրերին իշխանական կուլիսներում ինտենսիվ քննարկում են, թե ինչպես պետք է լուծվի ուժային կառույցների ճակատագիրը։ Քննարկվում է, որ, օրինակ, ոստիկանության համար ամենից հարմար կարգավիճակը կառավարությանը կամ վարչապետին ենթակա մարմին լինելն է, ինչը բխում է նաեւ Սահմանադրության 159-րդ հոդվածից։
 
Ոստիկանությունում չեն ցանկանում դառնալ նախարարություն, որպեսզի ոստիկանապետն ԱԺ չգնա, հաշվետու չլինի, ստիպված չլինի ամբիոնից հարցերի պատասխանել, եւ այժմ լոբբինգ են անում ենթակա մարմին դառնալու ուղղությամբ»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին