Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը հացադուլ հայտարարած 45 դատապարտյալների թվո՞ւմ է, թե՞ ոչ

13 Հոկտեմբեր, 2015 14:59
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը հացադուլ հայտարարած 45 դատապարտյալների թվո՞ւմ է, թե՞ ոչ

Shamshyan.com-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդեն մեկ օր է՝ ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլի մեջ են։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հատնել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը հացադուլ հայտարարած 45 դատապարտյալների թվո՞ւմ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Գ. Ղլեչյանը նշեց, որ նրանց թվում չէ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 12-ից ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլի մեջ են գտնվում։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գ. Ղլեչյանը։ Նա նշել էր, որ հացադուլ հայտարարելու մասին 8 հոգի են դիմում գրել, իսկ մնացյալը պարզապես հրաժարվել են սննդից։ Դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը։ Նրանց հետ սոցիալ-հոգեբանները և իրավական բաժնի աշխատակիցներն աշխատանքներ են տանում՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ։ Ի դեպ, նրանք դիմումներ են գրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանին՝ քրեական գործերը վերանայելու պահանջով եւ իրենց հիմնավորումներով։ 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին