Կարևոր իրադարձություններ

Պերմյակովը չի...նա կարող է նույնիսկ մասնկացած էլ չլինի էդ գործողությանը. Ավետիսյանների հարսի մայրը Պերմյակովի և նրա դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության մասին

13 Հոկտեմբեր, 2015 13:48
Պերմյակովը չի...նա կարող է նույնիսկ մասնկացած էլ չլինի էդ գործողությանը. Ավետիսյանների հարսի մայրը Պերմյակովի և նրա դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության մասին

Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի մայրը՝ Նարինե Պողոսյանը, Shabat.am-ին քիչ առաջ փոխանցեց, որ իրենք դեռևս ծանոթ չեն Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությանը և դեռ նոր պետք է գնան դրան ծանոթանալու:

«Ի՞նչ ասեմ ես ձեզ…ի՞նչ ասեմ…մենք գիտենք, որ ինքը չի…մենք պահանջում ենք բոլորից՝ քննիչներից, փաստաբաններից, դատավորից, որ նա չի անողը, նա նույնիսկ տունը չի գնացել, նա ռուս զինվոր է, նա որտեղի՞ց գիտի, ով ցույց տվել է, մենք նրանք ենք ուզում…էն անմեղ էրեխեքին…նա չի անողը, մեզ նա հետաքրքիր չի»,-Պերմյակովի և նրա դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացության մասին ասաց հուզված ասաց տիկին Նարինեն:

«Ես ինչ ասեմ…մարդիկ են նրան տարել, ցույց տվել, նա ոչ մի բան էլ կարող է նույնիսկ մասնակցած էլ չլինի էդ գործողությանը, պարզապես նրա մատնահետքերն է, համազգեստնը հանել են, մեր փեսայի շորերը հագցրել, տարել: Ես այդքան կարող եմ ասել…ինձ էլ է շատ-շատ բան հետաքրքիր, թե ինչի իմ անմեղ երեխեքին…ով ցույց տվեց…ինչ կար իրենց ընտանիքում, որովհետև ես իմ երեխու հետ միշտ խոսել եմ հեռախոսով, նա ասել է «մամ ջան, մենք լավ ենք, մեր ընտանիքը՝ խաղաղ: Ես չեմ մտածում, որ նրանց ընտանիքում կարող է մի վատ բան արած լինի մի տան անդամ, որ նրանց մեղքով լիներ: Դա է ինձ հետաքրքիր, տան անդամների մեղքով չէր դա: Ին ձհետաքրքիր է, ինչու, ում մեղքով էր դա»,-ասաց Արաքսյա Ավետիսյանի մայրը , հավելելով, որ շատ խիստ ձևով պահանջում է, որ ամեն ինչ վերջապես բացահայտվի.
«Ծնող եմ, էս ինը ամիս է, տանջվում եմ հոգեպես… իմանամ ինչի համար եղավ»:

Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վ.Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացության մասին:

Եզրակացությամբ փաստվել է, որ Վ.Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն եղել որևէ ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երևույթներ, և նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և հակահասարակական բնույթը և ղեկավարել դրանք: Վ.Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ։

 

Լրահոս

Դիտել ավելին