Կարևոր իրադարձություններ

«Միայնակ Գայլը խելոք նստած էր, և նրան սկսեցին ծեծե՞լ». Արամ Աբրահամյանի հեռացված գրառումը

29 Հունիս, 2017 14:04
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Միայնակ Գայլը խելոք նստած էր, և նրան սկսեցին ծեծե՞լ». Արամ Աբրահամյանի հեռացված գրառումը

Առավոտի խմբագիր հարգելի պարոն Aram Abrahamyanը կես ժամ առաջ դիմագրքում մի գրառում էր արել և հետո հայտարարեց, թե «էլի սխալմամբ ֆեյսբուքում բան գրեցի: Մոռացա, որ այստեղ մեծամասնությունը զինված պայքարի ագրեսիվ կողմնակիցներ են: Հեսա կջնջեմ, որ ժամական չկորցնեմ»: Դիմագիրքը բաց հարթակ է, և սա ժամանակի ընթացքին հատկանշական դիտելով՝ տեղադրում եմ իմ պատին: Այստեղ պարոն Աբրահամյանը կարող է «ժամանակ չկորցնել»: Եվ այսպես

14 րոպե · 
Aram Abrahamyan,-Երբ ամբաստանյալները, նրանց կողմնակիցները եւ հարազատները դատական նիստերի դահլիճում եւ դրանից դուրս աղմուկ-աղաղակ, քֆուր-քյաֆար, կռիվ-մռիվ են անում, որո՞նք պետք է լինեն ոստիկանության գործողությունները:
Հավանել Մեկնաբանել
3 Տիգրան Թաթոսյանը և ևս 2֊ը
Մեկնաբանություններ

Davit Khachatryan Հաստատ ոչ ծեծը
Հավանել · Պատասխանել · 1 · 10 րոպե

Hranush Kharatyan Երբ ոստիկանները խուզարկում են փաստաբաններին, ստուգում են դատարան գնացողների ինքնությունն ու ազգակցական կապը դատվողների հետ, որոշ դատվողների ծեծի ձայները լսում են դատարանի տարածքից՝ ինչպիսի՞ք պետք է լինեն ամբաստանյալների, նրանց կողմնակիցների եւ հարազատների գործողությունները:
Հավանել · Պատասխանել · 5 · 8 րոպե
Խմբագրել

Lusine Yeganyan Իսկ ինչու են աղմուկ-աղաղակ անում? Գուցե էն պատճառով,որ ապակիներից այն կողմ Միայնակ Գայլի նման մարդու վրա ձեռք են բարձրացնում?
Հավանել · Պատասխանել · 6 րոպե · Խմբագրված է

Lusine Yeganyan Ձեր հարազատին որ ծեծելուց լինեն,ենթադրում եմ լուռ կհետևեք պրոցեսին
Հավանել · Պատասխանել · 6 րոպե

Aram Abrahamyan Միայնակ Գայլը խելոք նստած էր, եւ նրան սկսեցին ծեծե՞լ: էլի սխալմամբ ֆեյսբուքում բան գրեցի: Մոռացա, որ այստեղ մեծամասնությունը զինված պայքարի ագրեսիվ կողմնակիցներ են: Հեսա կջնջեմ, որ ժամական չկորցնեմ:
Հավանել · Պատասխանել · 3 րոպե

Lusine Yeganyan Իսկ դուք տեսանյութով այլ բան եք տեսել?
Հավանել · Պատասխանել · 1 րոպե
Hranush Kharatyan

Hranush Kharatyan Մեծարգո Aram Abrahamyanմ Դուք սպասում էիք, որ ոստիկանին խփելու չապացուցված մեղադրանքով Արայիկ Խանդոյանին երեք ու կես տարի նստելու պատիժ սահմանած դատարանում նրա եղբայրը՝ Միայնակ Գայլը խելոք պիտի նստեր, որ հաջորդ տարի Ձեզ և ինձ նույնպե՞ս չապացուցված մեղադրանքով նստեցնեն: Մի ջնջեք, ի սեր Աստծո, հիանալի գրառում եք արել, թե ինչպես արագ մոտեցնել բռնապետությունը՝ խելոք և հնազանդ ենթարկվել խուզարկությունների, կամ՝ ենթարկվել ծեծի:

Գրառումը Aram Abrahamyanի պատից հեռացված է: Հարցը մնում է՝ չծեծվելու համար դատարանում խելոք նստելը նախապայմա՞ն է: եվ դրա հետ չհամաձանողները «զինված պայքարի ագրեսիվ կողմնակիցնե՞ր են»: Եվ դեռ այլ հարց էլ ունեմ, «ագրեսիվ» բառը «կողմնակիցների՞ն» է վերաբերում, թե՞ «զինված պայքարին»: Դատելով տեքստից՝ դիմագրքում շատ են «զինված պայքարի ագրեսիվ կողմնակիցները»ը, ոչ թե «ագրեսիվ զինված պայքարի կողմնակիցները»: Հարցս հենց սրանից է բխում՝ ինչի՞ց է երևում դիմագրքում արտահայտվողների դիրքորոշումը՝ նրանք զինված պայքարի՞ մասին են խոսում, թե՞ դատական գործընթացի մասին, և հատկապես ինչու՞մ է երևում նրանց «ագրեսիվությունը»: Արդյո՞ք չեզոք պետք է լինել դատական գործընթացի ագրեսիվության նկատմամբ:

 

Միայնակ Գայլը խելոք նստած էր, եւ նրան սկսեցին ծեծե՞լ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին