Կարևոր իրադարձություններ

Հունիսի 30-ին մայրաքաղաքում կանցկացվի «Խոսող խաղալիք» 4-րդ փառատոնը

29 Հունիս, 2017 13:26
Հունիսի 30-ին մայրաքաղաքում կանցկացվի «Խոսող խաղալիք» 4-րդ փառատոնը

Հարգելի համաքաղաքացիներ,

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հունիսի 30-ին, ժամը 11:00-21:00-ն Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղի կունենա «Խոսող խաղալիք» մանկական զվարճալի 4-րդ փառատոնը։
Հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 11:00-ին՝ անվանի տիկնիկագործների պատրաստած տիկնիկների ցուցահանդեսով: Փոքրիկներին կհյուրընկալեն հեքիաթների սիրված հերոսները, մուլտֆիլմերի կերպարները, ծաղրածուները: 
Փառատոնի ընթացքում երեխաներին հաճելի անակնկալներ կմատուցվեն:

 

Երևանի քաղաքապետարան

 

Լրահոս

Դիտել ավելին