Կարևոր իրադարձություններ

«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, սակայն ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել». Շ. Քոչարյան

29 Հունիս, 2017 13:17
«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, սակայն ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել». Շ. Քոչարյան

Ռուսաստանը մեր դաշնակիցն է, սակայն ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու մասին:

«Չպետք է ունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է», – ասաց նա ու հավելեց, որ Հայաստանն անվտանգության հարցերում հույսն առաջին հերթին իր վրա պետք է դնի:

ԱԳ նախարարի տեղակալի խոսքով` հենց այս տրամաբանությունից ելնելով է Հայաստանն իր արտաքին հարաբերությունները կառուցում թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գործընկերների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին