Կարևոր իրադարձություններ

Ես հարուստ չեմ, ինձանից հա­րուստներն էլ կան. Իգնատի Առաքելյանն՝ իր 48 մլն ՀՀ դրամ, 150.000 դոլար, 48.000 եվրո ունեցվածքի մասին. «Հայկական ժամանակ»

29 Հունիս, 2017 10:15
Ես հարուստ չեմ, ինձանից հա­րուստներն էլ կան. Իգնատի Առաքելյանն՝ իր 48 մլն ՀՀ դրամ, 150.000 դոլար, 48.000 եվրո ունեցվածքի մասին. «Հայկական ժամանակ»

«Երեկ աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Հայկական ժամանակ»-ը նախարարից հե­տաքրքրվեց, թե ի՞նչ միջոցների հաշ­վին է կարողացել կուտակել 48 մլն ՀՀ դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար և 48 հա­զար եվրո և ընդգրկվել ամենահարուստ նախարարների ցանկում:

 

«Ես հարուստ չեմ, ինձանից հա­րուստներն էլ կան: Այդ գումարները իմ եկամուտներն են»,- ասաց գյուղնախարարը:

 

«Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե ովքեր են իրենից հարուստ նախարարները, Առաքելյանը տեղեկացրեց, որ դեռ չի հե­տաքրքրվել այդ հարցով:

 

Նշենք, որ Առաքելյանը 1998-2016 թվականներին աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվա­պահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին