Կարևոր իրադարձություններ

Ընդդի­մությունը միանում էր, թող ընտրու­թյուններից առաջ միանար. Գալուստ Սահակյան. «Հրապարակ»

28 Հունիս, 2017 10:28
Ընդդի­մությունը միանում էր, թող ընտրու­թյուններից առաջ միանար. Գալուստ Սահակյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ: Ներկայացնում ենք հատված:

 

-«Ժառանգություն» կուսակ­ցության ղեկավար Րաֆֆի Հով­հաննիսյանը կիրակի կայացած համագումարի ժամանակ մի շարք հայտարարություններ արեց՝ ընդդի­մադիր դաշտը միավորելու, թավշյա հեղափոխություն անելու մասին: Պարոն Սահակյան, իշխանությանը չի մտահոգում այդ հեռանկարը:

 

-Ես նման հարցերին չեմ էլ ուզում պատասխանել, որովհետև քաղա­քական դաշտի համար դրանք արդեն հնացած, չօգտագործվող հարցեր են: Նոր ժամանակներ են, նոր որակներ են պետք, նոր մարդիկ ենք պետք, երիտասարդություն է պետք, մոտավո­րապես 90-ականներից հետո կրկնվող նույն խոսքերը, նույն թեմաները: Մենք էդպես առաջ գնալ չենք կարող:

 

-«Հանրապետական»-ում էլ նոր դեմքեր շատ չեն հայտնվել, օրինակ՝ Դուք և ՀՀԿ-ի մյուս հներն են ձևավորել նոր խորհրդարանը, ինչից եք դժգոհում:

 

-«Հանրապետական»-ում հին մարդիկ չկան, իրական քաղաքական գործիչ­ները միշտ նույնն են լինում, այսինքն՝ հին և նոր մարդիկ հասարակության մեջ չկան... Նրանք, ովքեր կարողացել են այդ հասարակության մեջ որևիցե բան անել, նրանք առաջ են տանում հասարակությանը, իսկ եթե մտածում եք՝ երիտասարդ կամ ավագներ, ապա դա կյանքն է տվել, ոչ թե մարդիկ:

 

-Իրատեսական չէ ընդդիմադիր դաշտի խոշորացումը և 2018-ին իշխանափոխության գործընթաց սկսե­լը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նշած օրակարգով:

 

-Ես կարծում եմ, որ հնարավոր է նոր ընդդիմադիր դաշտ առաջանա, և ինչ-որ չափով նկատելի է այդ խումբը:

 

-Ինչի՞ մասին է խոսքը, ովքեր են ՀՀԿ-ի պատկերացրած ընդդիմա­դիրները:

 

-Էսօր ես ընդդիմադիր որոշակի մարդկանց տեսնում եմ, բայց ընդդի­մադիր դաշտ, որը կկարողանա հեռա­նկար ունենալ, այսօր չկա դաշտում:

 

-Ի՞նչ նկատի ունեք հեռանկար ասելով՝ իշխանափոխություն:

 

-Իհարկե, ցանկացած ընդդիմու­թյան հայտն է, որ իշխանափոխություն լինի, ինքն էլ կառավարման լծակներ ստանա: Նման քաղաքական ու այս­օրվա պայմաններում չկա: Մնացածը, որ ասում են՝ պիտի համախմբվենք, ընդդիմությունը կմիանա, ընդդի­մությունը միանում էր, թող ընտրու­թյուններից առաջ միանար: Իհարկե, պետության համար դա լավ բան չէ, չունենք կայուն ընդդիմություն, բայց Հայաստանի պայմաններում քաղաքա­կան դաշտը դա է՝ չկա ընդդիմություն:

 

-Ասում են՝ ցանկացած իշխանու­թյուն արժանի է իր ընդդիմությանը, և հակառակը, չե՞ք կարծում, որ իշ­խանություն չկա, որ ընդդիմություն լինի:

 

-Չեմ կարծում, որ էդ տրամաբա­նությամբ պետք է գնա: Ժամանակին մենք ինքներս ընդդիմություն ենք եղել, մենք էսպես չենք եղել, որ քաղա­քական մեզ հետապնդեցին, բռնեցին, դատեցին, վատ պայմաններ առաջար­կեցին, մենք ընդամենը գնացել ենք պայքարի և պայքարել ենք ու եկել իշխանափոխության: Նորից կրկնեմ ձեզ մնացած բոլոր խոսքերը՝ մենք ամենալավը չենք, բայց եթե մեզնից ավելի լավերը կառաջանան, նրանք կգան իշխանություն, այսօր մեզնից լավերը չկան:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին