Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալը նոր պետ ունի. «Իրատես»

27 Հունիս, 2017 08:17
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալը նոր պետ ունի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նա շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:


Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿԿԶՀ նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտի զարգացման հետ կապված առաջիկա ծրագրերը և կարևորել բազմաթիվ հաջողություններին զուգահեռ, արձանագրվող թերացումներից հետևություններ անելու անհրաժեշտությունը»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին