Կարևոր իրադարձություններ

ՀՀ աթլետիկայի հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Եվրոպայի թիմային առաջնությունում

26 Հունիս, 2017 15:33
ՀՀ աթլետիկայի հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Եվրոպայի թիմային առաջնությունում
Հունիսի 24-25-ը Մալթայում ընթացող աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի Հանրապետության աթլետիկայի հավաքական թիմը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ: 
 
Եվրոպայի թիմային առաջնության հաղթողներ են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք): 
 
Մրցանակակիրներ են դարձել Երվանդ Մկրտչյանը (վազք 1500 մ, 2-րդ տեղ և վազք 300 մ, 3-րդ տեղ), Էլլադա Ալավերդյանը (3000 մ խոչնդոտավազք, 2-րդ տեղ և 400 մ արգելավազք, 3-րդ տեղ), Գայանե Չիլոյանը (վազք 200 մ, 3-րդ տեղ), Լիլիթ Հարությունյանը (վազք 800 մ, 3-րդ տեղ և 1500 մ, 3-րդ տեղ), Յանա Աբրահամյանը (եռացատկ, 3-րդ տեղ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում, 3-րդ տեղ),Տիգրան Մկրտչյանը (վազք 400 մ, 3-րդ տեղ և 800 մ, 3-րդ տեղ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում, 3-րդ տեղ), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում, 3-րդ տեղ): 
 
Առաջնությանը մասնակցել են Հայաստանի աթլետիկայի հավաքականի 16 անդամներ։ Մեր հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկով գրավել է 6-րդ տեղը: Նշենք, որ առաջնությանը մասակցել են 12 երկրների ավելի քան 400 մարզիկներ:
 

Լրահոս

Դիտել ավելին