Կարևոր իրադարձություններ

Թաթարստանի ՆԳԲ կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին բերման է ենթարկվել Երևանում

26 Հունիս, 2017 11:00
Թաթարստանի ՆԳԲ կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին բերման է ենթարկվել Երևանում

Հունիսի 24-ին, ժամը 13-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի 30 շենքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1991 թ. ծնված Կոնստանտին Դ.-ին:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, վերջինս մայիսի 19-ից Թաթարստանի Հանրապետության Զելեդոլսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 314 հոդվածի (վարչական հսկողությունից խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին