Կարևոր իրադարձություններ

«Համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, և որքան արդյունք ենք արձանագրել այս միջոցների ծախսումից». վարչապետ

26 Հունիս, 2017 10:50
«Համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, և որքան արդյունք ենք արձանագրել այս միջոցների ծախսումից». վարչապետ

ՀՀ Ազգային ժողովում այսօր մեկնարկել է 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Քննարկմանը ներկա են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ու ԱԺ պատգամավորներ:

Քննարկամանը կարճ ելույթով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետն իր խոսքում նշեց. «Համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, և որքան արդյունք ենք արձանագրել այս միջոցների ծախսումից»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ Կառավարությունը շարունակելու է իրականացնել այն ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության հետագա զարգացմանը: Կարճ ելույթից հետո վարչապետը դուրս եկավ քննարկումների սենյակից:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ մանրամասները ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին