Կարևոր իրադարձություններ

Իրանում ավելի քան 50 մարդու են ձերբակալել՝ ահաբեկչական ցանցին առնչվելու կասկածանքով

25 Հունիս, 2017 23:11
Իրանում ավելի քան 50 մարդու են ձերբակալել՝ ահաբեկչական ցանցին առնչվելու կասկածանքով

Իրանի անվտանգության ուժերն ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունենալու կասկածանքով ավելի քան 50 մարդու են ձերբակալել Քերմանշահ նահանգում:  

Ինչպես փոխանցում է Press TV-ն` մեջբերելով նահանգի դատախազ Նեմաթ Սադեքիի խոսքը, սա երկրորդ խոշոր ձերբակալությունն է երկրի մայրաքաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից հետո:  

Վերջինս հավելել է, որ ձերբակալված անձանց մոտ մեծ քանակությամբ մահապարտի գոտիներ, էլեկտրոնային դետոնատորներ և զենք է հայտնաբերվել ու առգրավվել:  

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ահաբեկչական հարձակումներ էին տեղի ունեցել Իրանի խորհրդարանում և Իմամ Խեմեյնիի դամաբարանի մոտ, որոնց հետևանքով 17 մարդ էր զոհվել: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Լրահոս

Դիտել ավելին